Գյումրու տուն-ինտերնատում կորոնավիրուսից մահացել է 3 տարեց, վարակվածների թիվը 56 է. Նունե Գրիգորյան
Գյումրու տուն-ինտերնատում թեստավորում է արվել 151 խնամվողի և 66 աշխատողի, վարակվածների թիվը 56 է, նրանցից 37-ը՝ տեղափոխվել է հիվանդանոց:
«Ցավոք, արդեն ունենք երեք մահ, երկու կին, մեկ տղամարդ, որոնք ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ, երեքն էլ 80 անց են»,- Tert.am-ի հետ զրույցում նշել է «Կարմին խաչի» հասարակության հետ կապի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ աշխատողներից մեկը հիվանդանոցում է, իսկ մյուսներն ինքնամեկուսացվել են: Հիվանդները բուժումը ստանում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Սպիտակ քաղաքում կորոնավիրոսի համար առանձնացված բուժկենտրոնում.
«Ունենք 18 մեկուսացված, համագործակցում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ, որտեղից մասնագետները մեզ տեղեկատվություն են տրամադրում, թե ինչպես պետք է հակահամաճարակային միջոցառումներն իրականացնենք: Մեկուսարանները համապատասխանեցված են սահմանված չափանիշներին՝ առանձին հարկ է նախատեսված 18 խնամվողի համար:
Հարցին, թե արդյո՞ք տուն-ինտերնատի աշխատակիցները թեստավորվե՞լ էին, Նունե Գրիգորյանը նշեց, որ կենտրոնում կարանտինը շատ խիստ է պահվել, աշխատակիցներն աշխատել են հերթափոխով.
«Երկու շաբաթը մեկ աշխատողները փոխում էին իրենց հերթափոը և պարտադիր թեստավորվում էին, սակայն հավանաբար գաղտնի շրջան է եղել և վիրուսը չի հայտնաբերվել»:
Նախօրեին հայտնել էինք, որ Գյումրու ծերանոցի 151 շահառուներից 55-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը մահացել է, 12 աշխատակցի թեստի արդյունքները նույնպես դրական են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան