Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:
Ինչպես գրում է BBC-ն, ոստիկանությունը պարբերաբար պարեկություն է անում լճի ափին՝ հետևելով սոցիալական հեռավորության պահպանմանը:
Ոստիկանները իրավախախտներին նկատել են Աբբադ Լարիանի լողափում, որոնք եղել են 43-ից 68 տարեկան տղամարդիկ և յուրաքանչյուրին տուգանել են 3333 եվրո։
Իշխանությունները Լոմբարդիայի հյուսիսային շրջանում, որոնք ամենից շատ են տուժել կորոնավիրուսային համաճարակից, քրտնաջան աշխատում են՝ խուսափելու լողափերում մարդկանց բազմությունից։
Չնայած կարանտինի միջոցառումները հետզհետե թուլանում են, բայց հասարակական վայրերում, նույնիսկ դրսում դիմակներ դնելը Լոմբարդիայում դեռ պարտադիր է: Իսկ տղամարդիկ ոչ միայն դիմակ չեն դրել, այլ ամբողջությամբ մերկ են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում