Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին
Լիբիայի ազգային բանակի (LNA) հրամանատար Մարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ ինքը մտադիր է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ու օտարերկրյա վարձկաններին։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Ըստ նրա, Լիբիան այժմ վտանգի տակ է, և «նրա ներկային ու ապագային սպառնում է ատելի թուրքական գաղութատիրությունը»:
Հաֆթարը կարծում է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Լիբիայի միասնության և տարածաշրջանում կայունության համար: Այս պատճառով Լիբիայի ազգային բանակը կշարունակի ստեղծել իր ուժերը՝ լիբիացիներին պաշտպանելու համար, ասել է Հաֆթարը:
Նշենք, որ 2011թ-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարել է գոյություն ունենալ որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն:
Ռուսաստանը, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ միասին, աջակցում են Լիբիայի ազգային բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարին, որը վերահսկում է երկրի արևելյան հատվածները, իսկ Թուրքիան աջակցում է Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայեզ ալ-Սարաջի գլխավորությամբ։
Մայիսից սկսած Ազգային համաձայնության կառավարությունը երկրում հաջողություններ է գրանցում ու գրավել է մի քանի քաղաքներ։ Թուրքիան Լիբիայում դերակատարում է ձեռք բերել նաև Տրիպոլիի հետ էներգետիկ պայմանագրերի միջոցով քաղաքացիական պատերազմին միջամտելով։
Հարակից հրապարակումներ`
- Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ԱԳ նախարարը հանդիպել է թուրք դեսպանի հետ
- Մակրոնը Թուրքիային մեղադրում է Լիբիայում «քրեական պատասխանատվության» մեջ
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պետք է հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան
- Արաբագետ. Շա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Լիբիայում
- Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
- Ռուս-թուրքական համագործակցության չհատվող եզրերը Մերձավոր Արևելքում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան