Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Դուման հարցի շուրջ դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ կոչ անելով խոհեմություն դրսևորել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թեմային արձագանքել են ՌԴ խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մասնավորապես Պետդումայի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ «այդ հարցը չափազանց կարևոր է քրիստոնեական աշխարհի համար»։
Դումայի բոլոր խմբակցությունները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել փոփոխության չենթարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշումը՝ կապված Սուրբ Սոֆիայի տաճարի հետ։
Ռուս պատգամավորների կարծիքով պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի քրիստոնեական աշխարհին հասցվելիք վնասը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերեծոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։
Հարակից հրապարակումներ`
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
- ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
- Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան