
ՍԴ նախկին նախագահը և երեք անդամները ՄԻԵԴ-ից պահանջում են կասեցնել սահմանադրական փոփոխությունները
Սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը և աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Բարձր դատարանում իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը վիճարկելուց բացի պահանջում են, որ Ստրասբուրգի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Հայաստանի նկատմամբ, այսինքն իրենց դիմումը քննելու ընթացքում դադարեցվի Հայաստանում Սահմանադրական դատարանի կազմավորման գործընթացը։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում ասել է՝ Հայաստանի կառավարությունը արդեն պատասխանել է Եվրոպական դատարանի հարցերին։
«Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ: Այս շաբաթում արդեն պարզ կլինի, թե ինչ որոշում կկայացնի», - ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին