Քանյե Ուեսթը ստեղծել է կուսակցությունը և այլևս չի աջակցում Թրամփին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ստեղծել է իր քաղաքականություն միավորումը՝ «Տոնի կուսակցություն»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մասնակցելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարին:
News.ru-ի հաղորդմամբ, Ուեսթը հարցազրույց է տվել Forbes-ին, պատմել իր քաղաքական հավակնությունների մասին։ Ռեփերը նշել է, որ նախընտրական շտաբ չունի, բայց ունի խորհրդատուներ՝ կինը՝ Քիմ Քարդաշյանն ու գործարար Իլոն Մասկը։
«Ես կառաջադրվեի հանրապետականների կողմից, բայց այստեղ Թրամփն է։ Ես կառաջադրվեն որպես անկախ թեկնածու, քանի որ նա այստեղ է»,- ասել է երգիչը։
Նա պատմել է, որ ինքը ցանկանում է` Սպիտակ տանը ամեն ինչ լինի այնպես, ինչպեսի Marvel-ի կինոնկարից Վականդա հորինված երկրում, և նա այլևս չի պաշտպանում նախագահ Դոնալդ Թրամփին։
«Նախագահին նշանակում է Պետդեպը։ Եթե ես հաղթեմ 2020 թվականին, դա կլինի Պետդեպի որոշումը։ Եթե 2024-ին, կրկին նույնը»,- ընդգծել է Ուեսթը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները