FINA-ի առաջնահերթությունները ներկայացված են 2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում
Լողի միջազգային ֆեդերացիան / FINA / նպատակ ունի 2024թ․ Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի ծրագրում էական փոփոխություններ կատարել։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
FINA- ի առաջնահերթությունները ներկայացված են 2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում:
FINA- ն ձգտում է գենդերային հավասարության հասնել ջրագնդակի մրցումներում։ Տոկիոյում մրցելու են տղամարդկանց տասներկու և կանանց տասը թիմեր: Ցանկություն կա օլիմպիական ծրագրում ավելացնել նաև 50 մ տարածության թիկնալող, բատերֆլայ և բրաս լողաոճերը՝ երկու սեռերի համար:
«Ռիո-2016»-ի համեմատ Տոկիոյի խաղերում 306 մրցաձևերը կդառնան 339 –ը։ Ընդլայնումը անհավանական է թվում, քանզի կորոնավիրուսի պատճառով սպորտը հայտնվել է ճգնաժամում։
«Փարիզ-2024» խաղերի մասնակիցների և մարզաձևերի քանակը կհաստատվի դեկտեմբեր ամսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները