Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի բացահայտման կապակցությամբ: Հետևաբար, ըստ Տիկարաձեի, նա ակնկալիքներ ունի, որ գործընթացը կլինի վերահսկողության տակ: Այս մասին գրում է 1tv.ge կայքը։
Բացի այդ, Էկատերինե Տիկարաձեի պարզաբանմամբ, քաղաքացիները, որոնք Եվրամիության հինգ երկրներից ժամանելու են Վրաստան, ստիպված կլինեն լրացնել որոշակի տվյալներ:
«Ուղևորը Վրաստանում կանցնի ջերմաչափման վերահսկողություն: Եթե նրա մոտ հայտնաբերվի ջերմություն, ուղևորը տեղում կենթարկվի Փի Սի Ար թեստավորման, որից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն՝ ավելացնելով, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր կայցելեն այդ հինգ երկրներ և կվերադառնան հայրենից, ստիպված կլինեն 14 օր մնալ կարանտինում:
Վրաստանը բացում է իր սահմանները Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը իր սահմանները բացում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար
- Տիկարաձե. Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին
- Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար
- Եթե Վրաստանը դիմանա սահմանների բացմանը, դա կլինի պատմական իրադարձություն․Թենգիզ Ցերցվաձե
- Վրաստանը միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չի վերականգնի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան