Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը՝ ծրագրային ուղղություն
Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումը կարևոր քայլ է ոչ միայն էկոգյուղերի ցանցի ստեղծման, այլև մայրաքաղաք-գյուղ զարգացման տարբերությունը մեղմելու համար: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից։
Երկու տարի առաջ, Հերմոնը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր: Իսկ 2020 թվականին, գյուղում ավելացել է լուսավորված՝ հիմնական փողոցների թիվը: Վայոց ձորի մարզի այս գյուղում ևս ժամանակակից ենթակառուցվածքի ներդրումն իրականացվել է փուլերով:
Առաջին ծրագրովտեղադրվել է 33 LED լուսարձակ, լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր ճանապարհահատված, որի արդյունքում, գյուղում հաղթահարվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած27 տարվա վաղեմության խնդիր: Երկրորդ ծրագրով, տեղադրվել է ևս 23 LED լուսարձակ: Ընդհանուր առմամբ, Հերմոնում այժմ կա 55նման լուսարձակ: Էներգախնայող համակարգը թույլ է տալիս լուսավորվել ավելի քան 2 կմ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները:
Իրավիճակով պայմանավորված, ծրագիրն իրականացնող կողմերը նոր համակարգի հերթական հատվածի գործարկմանը չեն մասնակցել, սակայն կազմակերպված հարցախույզի միջոցով փորձել են բացահայտելգյուղի բնակիչների տրամադրությունը:
Ժամանակակից համակարգի արդյունավետությունը, սովորաբար, առաջինն արձանագրում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշելով, որ կրճատվում են համայնքայինծախսերն ու տնտեսվում են բյուջեի միջոցները: Գյուղացիների համար դա կարևոր ցուցանիշ է. կա այն գիտակցությունը, որ խնայողությունների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ:Հերմոնի բնակիչները ներկայացրել են ծրագրի դրական ազդեցության՝ իրենց կարծիքն ու վերլուծությունը:
Ֆերմերային փոքրիկ տնտեսություն վարողները փաստել են, որ գյուղում նկատելի ակտիվություն և շարժ է արձանագրվել: Լուսավորությունը նպաստել է գիշերային անվտանգ անցուդարձին և կրճատել մեղվի փեթակների վրա արջերի հարձակման դեպքերը:
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները
- Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ
- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Վիվա-ՄՏՍ-ը հուշագիր են ստորագրել
- Վիվա-ՄՏՍ. Տասը տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա
- Վիվա-ՄՏՍ. Թիրախային ծրագիր՝ սահմանապահ Ոսկեպարում
- Վիվա-ՄՏՍ.Խաշթառակում մեկնարկել են խարխուլ տանիքը նորով փոխարինելու աշխատանքները
- Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվներ»՝ մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար
- Վիվա-ՄՏՍ. 1 րոպեն՝ 3 ՄԲ. դարձրեք ներցանցային րոպեները մեգաբայթեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին