Կորոնավիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք, իսկ առայսօր հաստատված դեպքերի քանակը 141 է:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երկու հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2437 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ
- Արցախում կխստացվեն միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին