Կորոնավիրուսով վարակված Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն հիդրօքսիքլորոքին է օգտագործում
Անցած գիշեր Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտնել է, որ օգտագործում է հիդրօքսիքլորոքին և իրեն արդեն լավ է զգում։ Բոլսոնարոն, կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո, ցույց է տվել, ինչպես է ընդունում մալարիայի դեմ դեղամիջոցը, որի օգտագործումը պաշտպանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն վերջնական չի ապացուցվել դրա արդյունավետությունը կովիդ-19-ի դեմ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Բոլսոնարոն թեստավորվել է՝ ջերմություն և մկանային ցավեր ունենալուց հետո։
Նշենք, որ Բոլսոնարոն համաճարակի սկզբից ի վեր այն լրջորեն չէր ընդունում, չէին պահպանվում սոցիալական հեռավորությունը, չէր դնում դիմակներ։ Այս ամենի արդյունքում երկրում արդեն գրանցվել է 1.6 մլն վարակի դեպք ու ավելի քան 66 հազար մահ։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում մեկ օրում 41 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 1100 մահացել
- Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից
- Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ անզոր է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ
- Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արել առողջապահության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա