Մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Ագանբեգյանի որդին
Ռուսաստանի մայրաքաղաքում ՃՏՊ հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Ագանբեգյանի որդին՝ 23-ամյա Աբելը։ Նա եղել է մեծ արագությամբ ընթացող մարզական մեքենայի ղեկին, հարվածել է հետիոտնին, որն անցնելիս է եղել ճանապորհով ոչ հետիոտնային անցումով։
Վթարի հետևանքով երիտասարդը դուրս է ընկել մեքենայից ու ստացել լուրջ վնասվածքներ։ Նրա մոռ ախտորոշել են գանգի կոտրվածքներ, բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։
Տեղում մահացել է նաև հետիոտնը։
Նշենք, որ երիտասարդի պապը՝ Աբել Ագանբեգյանը (ծնվ. 1932թ.) եղել է «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան