ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։
«Արդեն իսկ ընտրված Աժ-ի ու բաշխված մանդատների պարագայում լրացուցիչ մանդատ տրամադրելու, մանդատների ավելացման լիազորությունով ԿԸՀ-ն օժտված չէ»,-որոշումն ընթերցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նաև նշեց, եթե որևէ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն իրավական փաստը, որի հիմքով ԿԸՀ-ն իր արձանագրությամբ այդ մմանդատը կարող է տրամադրել մեկ այլ թեկնածուի։
«ԿԸՀ-ի կողմից մանդատ տրամադրելը հնարավոր է բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»,-ասաց Մուկուչյանը՝ ավելացնելով, որ այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։
Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով խորհրդարան անցած Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից ու վայր չի դրել մանդատը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
- ԿԸՀ-ն կքննարկի «Լուսավոր Հայաստանի» դիմումը
- «Լուսավոր Հայաստանը» ԿԸՀ-ից պահանջում է Բաբաջանյանի մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան