Մեդիափորձագետ. Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում
«Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցիները հայաստանցի կորոնավիրուսով վարակակիրների նոր տվյալներ էին հրապարակել։ Դրանցում ներառված էին անուն-ազգանուն, հասցե, բջջային հեռախոսահամարներ, ինչպես նաև այն բժշկական կենտրոնների անունները, որտեղ գրանցված էին կամ բուժում էին անցնում վարակակիր քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները հայաստանցի վարակակիրների նոր տվյալներ են հրապարակել
- Վարչապետի խոսնակ. Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով հիվադների տվյալների տարածման աղբյուրը պարզելու հարցով
- Կարեն Վրթանեսյան.Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, ինչպես են տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան