ԱՀԿ. Համավարակի պիկին դեռ չենք հասել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը դեռ չի հասել կորոնավիրուսային համավարակի պիկին: Վարակի տարածումն արագանում է: 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտնել է Ժնևում հերթական ճեպազրույցի ժամանակ:
Գեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսի զոհերի քանակն «ամբողջ աշխարհում համահավասարվել է»: Շատ երկրներ հաջողության են հասել մահացության նվազման առումով: Միաժամանակ այլ պետություններում այդ թիվը շարունակում է աճել:
Օրերս ԱՀԿ-ն հայտարարել էր՝ հուսով է համագործակցել Ռուսաստանի հետ պատվաստանյութի ստացման շուրջ: Հիմա սպասում են ռուսական դեղամիջոցի փորձարկման արդյունքներին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն ընդունում է, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն հազով ու փռշտոցով, այլ նաև շնչառությամբ
- Գիտնականներ ասում են՝ կորոնավիրուսը օդակաթիլային է ու դիմել են ԱՀԿ-ին՝ վերանայելու առաջարկությունները
- ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
- Բժիշկը զգուշացնում է COVID-19- ի դեմ ԱՀԿ-ի առաջարկած դեղամիջոցի վտանգավորության մասին
- ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան
- ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի քանակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան