Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ermenihaber-ը:
«Մեր թուրք գործընկերների հետ շարունակում ենք աշխատել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների կողմից հավանության արժանացած երկխոսության շրջանակներում։ Փորձում ենք համաձայնեցնել մեր այն տեսակետները, որոնք թույլ կտան Լիբիայում անհապաղ հրադադար հաստատել»,- մանրամասնել է ԼԱվրովը։ Վերջինս շեշտել է նաև, որ իրենք շարունակում են բանակցությունները Լիբիայի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ ու ավելացրել․ «Բոլոր կողմերին մեր ուղղած ազդակը շատ հստակ է՝ կատարվելիք առաջին և այլընտրանք չունեցող քայլը ռազմակական գորխողությունների դադարեցման մասին հայտարարելն է»։
Լավրովից անմիջապես հետո թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք չենք ցանկանում, որ Լիբիան դառնա զինյալ խմբավորումների, վարձկան զինվորների կռվի թատերաբեմ։ Եթե պիտի քաղաքական լուծում լինի, ուրեմն անհրաժեշտ է մի կողմ թողնել ռազմական լուծումները»,- ասել է թուրք պաշտոնյան։
Քալընը նշել է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր աջակցությունը Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաճված «Ազգային համաջայնության կառավարությանը», որն այժմ ռազմական հակամարտության մեջ է գտնվում իշխանությունը իր ձեռքը վերցնել ցանկացող Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիե հաֆթարի գլխավորած ուժերի հետ։
«Թուրքիան շարունակելու է կանգնել օրինական կառավրության կողքին։Այդ հարցում մեր վճռականությունը չի կարող փոխվել»,- ասել է Քալընը։
Նշենք, որ վերջին օրերին Լիբիական հակամարտությունն ավելի լարվեց այն բանից հետո, երբ կիրակի լուսադեմին անհայտ պատկանելության կործանիչների կողմից ռմբակոծվեց Թուրքիայի գործուն աջակցությամբ մայիսին «Ազգային համաձայնության կառավարության»վերահսկողության տակ անցած Ալ-Վաթըյա ավիաբազան։Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել էին այնտեղ տեղակայված թուրքական ՀՕՊ համակարգերը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան