«Հրապարակ». Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի. «Ռազբորկա» Մասիս քաղաքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքում նախօրեին «ռազբորկա» է տեղի ունեցել նախկին ՀՀԿ-ական, այժմ հեղափոխականների դաշտում գործող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայտնի եղբոր՝ Գոռի, և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջև։
Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք հայտնի են մականուններով՝ Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն և այլն։ Բերման է ենթարկվել նաև Մուրադյանի որդին՝ Նվերը։ Բացատրություն վերցնելուց հետո բաց են թողել։
Մեզ չհաջողվեց պարզել, թե միջադեպն ինչից է ծագել, սակայն այս 2 խմբի միջև տևական ժամանակ է՝ թշնամական հարաբերություններ են հաստատված։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավելին չմանրամասնեցին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում