ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ նախկին 3 անդամների դիմումը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին որոշում է կայացրել մերժել միջանկյալ միջոցի կիրառումը «Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում է վերջերս ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին:
Ասվում է, որ 4 դիմումատուները մասնավորապես հայցել էին, որ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները և իրենք՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, պահպանեն դատավորի իրենց պաշտոնները, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի մանդատը:
Դատարանը որոշել է մերժել հայցը, քանի որ այն ՄԻԵԴ 39-րդ Կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակներից դուրս է և չի ենթադրում չվերականգնվող վնաս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո։
Նշենք, որ սա հիմնականում կիրառվում է կյանքին սպասռնացող վտանգի, խոշտանգման դեպքում։
ՄԻԵԴ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2015-ին փոփոխվեց ՀՀ Սահմանադրությունը, որով ներկայացվեց 12-ամյա չվերկարացվող ժամկետ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների և 6 տարվա ժամկետ՝ ՍԴ նախագահի համար: Այնուամենայնիվ, անցումային դրույթների համաձայն՝ դատավորները, ովքեր նշանակված են եղել մինչ այս փոփոխություններն ուժի մեջ մտնելը, պետք է շարունակեին աշխատել հին կանոններով, որոնց համաձայն ՍԴ դատավորները նշանակվել են մինչև նրանց թոշակի անցնելը, իսկ ՍԴ նախագահը պետք է պահպաներ իր մանդատը ևս մինչև թոշակի անցնելը:
Վերջերս որոշվեց փոփոխել Սահմանադրությունն այնպես, որ ՍԴ բոլոր դատավորները պաշտոնավարեն 12-ամյա ժամկետով՝ անկախ նրանց նշանակման ամսաթվից, և ՍԴ նախագահի մանդատը լինի 6 տարով։ Պլանավորված հանրաքվեն սանիտարական ճգնաժամի պատճառով հնարավոր չեղավ անցկացնել և այս փոփոխություններն ընդունվեցին Խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտան 2020 թվականի հունիսից, որով դադարեցվեցին առաջին երեք դիմորդների՝ Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, պաշտոնավարման ժամկետը, և չորրորդ դիմումատուի՝ Հրայր Թովմասյան, ՍԴ նախագահի մանդատը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին