Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի սովորական ձևաչափով
Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ այն չի անցկացվի առցանց ձևաչափով։ Դրա փոխարեն կազմակերպիչները կրճատել են պաշտոնական ծրագրերում ֆիլմերի քանակը, իսկ հիմնական մրցութային ծրագրերում ցուցադրություններն անցկացվելու են անվտանգության բոլոր միջոցառումները հաշվի առնելով, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի տարածումը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, փառատոնը նախատեսված է սեպտեմբերի 2-12-ը։
Կինոփառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, առցանց կանցկացվի միայն «Վիրտուալ իրականություն» մրցույթը, որի շրջանակում ներկայացվելու են խառը տեխնիկայով փորձարարական աշխատանքներ՝ եռաչափ պատկերի օգտագործմամբ:
«Ֆիլմերն ու մամուլի ասուլիսները կանցկացվեն սրահներում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան, ինչպես նախկինում, Լիդո կղզու սրահներում:
Կազմակերպիչներն այս տարի որոշել են հրաժարվել Sconfini-ի արտամրցակցային մասից: Որոշ ծրագրեր տեղափոխվելու են Բոլոնիա, որտեղ օգոստոսի 25-31-ը ցուցադրություններ են անցկացվելու Բոլոնիայի պատմական կինոթատրոնում:
Փառատոնի ամբողջական ծրագիրը կհայտարարվի հուլիսի 28-ին, նույն օրը հայտնի են դառնալու ցուցադրության մանրամասները՝ կորոնավիրուսային համաճարակի համատեքստում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան