Վերաքննիչը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու հետ ուղարկել նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտն ու գործը վերադարձել լրացուցիչ քննության։ Panorama.am-ին ասաց Գ. Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սամվել Դիլբանդյանը:
Նա նշեց, որ իրենք չեն մասնակցել դատարանի որոշման հրապարակմանը, դատարանը որոշման հրապարակման ժամի մասին իրենց տեղյակ չէր պահել, այս պահին դեռ որոշումը չունեն։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։ Վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և պաշտանական թիմը, և դատախազությունը։ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն և կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպանները մի քանի բողոք էին ներկայացրել, այդ թվում հիմնավոր կասկածի հետ կապված։
Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտպանական կողմի բողոքներին, Սամվել Դիլբանդյանն ասաց, որ պարզ կլինի որոշումը ստանալուց հետո։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։ Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Պաշտպան. Այն տվյալը, որը դրվել էր Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է
- Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչում դատական նիստը հետաձգվեց
- Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի
- Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Մխիթար Պապոյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
- 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան