Միասնական քննությունների վերջին օրն է
Այսօր միասնական քննությունների վերջին օրն է։ Դիմորդները քննություն են հանձնում երեք առարկաներից։
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնում 1598 հոգի, «Կենսաբանություն»՝ 1112-ը և «Ֆիզիկա»՝ 197-ը: Քննական կենտրոնները 32-ն են, 10-ը Երևանում և 22-ը՝ մարզերում:
Մայրաքաղաքի քննական կենտրոններից 5-ում միայն «Կենսաբանություն» են հանձնելու՝ 483 հոգի, 1-ում՝ «Ֆիզիկա»՝ 91 և 4-ում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 377 հոգի:
Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Օտար լեզուներից 162 դիմորդ անբավարար է ստացել
- «Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ
- Երեք առարկայից քննություն է հանձնում 2233 դիմորդ
- Միասնական քննությունների օրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին