«Ռոսստատից» ազատված դեմոգրաֆն այն մասին, թե Covid-19-ի ինչ վիճակագրություն է ներկայացվում, ինչին հավատալ
ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը խորհրդականի պաշտոնից ազատել է Ալեքսեյ Ռակշային այն բանից հետո, երբ նա կասկածներ էր հայտնել COVID-19-ի պատճառով մահացության մասին պաշտոնական տվյալների ճշգրտության վերաբերյալ:
2020 թվականի մայիսին Ռակշան New York Times-ին ասել էր, որ Մոսկվայում COVID-19-ից մահացածների 70%-ը վիճակագրությունում չի ներառվում։ Նա նշել էր, որ դա տեղի է ունենում, քանի որ մահվան պատճառը չի նշվում կորոնավիրուսային վարակ, այլ հիվանդի այլ հիմնական հիվանդությունն ու բարդությունները:
Настоящее Время-ի հետ հարցազրույցում Ռակշան խոսել է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում կորոնավիրուսի վիճակագրության հետ, նշելով, որ խնդիրներ են եղել ոչ թե «Ռոսստատ»-ի, այլ «Ռոսպոտրեբնադզոր»-ի վիճակագրությանը և стопкоронавирус.рф կայքի հետ:
Հարցին, թե стопкоронавирус.рф կայքը, որտեղից բոլորս պաշտոնական տեղեկատվություն ենք տարածում «Ռոսստատ»-ի, թե՞ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքն է, Ռակշան ասել է, որ այն «Ռոսստատի» հետ կապ չունի: Եվ հետագայում Ռոսստատը հրապարակեց բոլորովին այլ տվյալներ, որոնք այժմ հասանելի են [իրենց կայքում]:
«Եվ դրանք շատ ավելի մոտ են ճշմարտությանը, բացառությամբ Կովկասի, որտեղ գրանցումը, սկզբունքորեն, խախտված է, քանի որ մարդիկ ուշացումով են գալիս կամ ընդհանրապես չեն գալիս մահվան վկայականների հետևից»,-ասել է Ռակշան։
Հարցին, որ «Լևադան» հրապարակեց զեկույց, որում ասվում է, որ բժիշկները չեն վստահում պաշտոնական վիճակագրությունը, առնվազն բժիշկների մոտ 60% -ը, մահացության տվյալներին, որտե՞ղ են թվերը քիչ թե շատ ճիշտ, Ռակշան ասում է, որ հրապարակվածից լավ վիճակագրություն ենք տեսնում Մոսկվայի առողջապահության վարչության կողմից:
«Այն, իհարկե, թերի է, բայց շատ ավելի մոտ է ճշմարտությանը, քան այն, ինչ հայտնվում է կայքում стопкоронавирус.рф-ում: «Ռոսստատ»-ի վիճակագրությունը, որը հրապարակվել է ապրիլին, նույնպես բավականին ամբողջական է։ Անհրաժեշտ է նաև վերլուծել տոտալ մահացության մասին տվյալները: Եվ, որպես կանոն, լրացուցիչ մահացած մարդկանց մեծամասնությունը, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ, նույնպես, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային վարակի արդյունք է: Ահա այս տվյալներին պետք է հետևել»,-ասում է Ռակշան:
Իսկ թե հնարավո՞ր է այս տվյալները մանիպուլյացիայի ենթարկել, օրինակ թեստերի քանակի մանիպուլյացիայի միջոցով, Ռակշան հավանական է համարում։
«Դեպքի քանակն ինքնին կախված է թեստերի քանակից: Անցած երկու շաբաթվա ընթացքում մենք տեսնում ենք, որ ընտրվել է թեստերի քանակն աստիճանաբար կրճատելու կուրս, բայց մինչ այժմ դրանց քանակը շատ քիչ նվազել` մոտ 5-7%-ով, բայց մինչ այդ միտում կար թեստերի անընդհատ աճի: Իսկ հունիսի կեսից`10-12-րդ օրվանից, թեստերի քանակը աստիճանաբար կրճատվում էր»,-ասում է մասնագետը:
Հարցին, որ այսինքն «Ռոսստատը» փորձում է ցույց տալ՝ ինչ կա, արդյոք երբ իրեն աշխատանքից գեռացնում էին, ինչ-որ ճնշում էր գործադրվում, Ռակշան ասում է, որ ակնհայտ է, որ սա «Ռոսստատի» գաղափարը չէր, այլ վերևից էր գալիս։
Ռակշան ասում է, որ իր անձնական գնահատմամբ, առ այսօր, COVID- ից մահացել է առնվազն 30 հազար մարդ (պաշտոնական 10,667 մահ – խմբ․) և եթե այն բաժանում ենք երկրի բնակչությանը, ապա դա ավելի լավ թիվ է, քան ԱՄՆ-ում, ավելի լավ, քան Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Շվեդիայում, Բրազիլիայում: Այսինքն, այստեղ աղետալի ոչինչ չկա: Սա ընդհանուր իրավիճակ է: COVID- ը մեծ քաղաքների հիվանդություն է, ուր այն գալիս է ավելի արագ։
Իսկ թե ինչի համար է պետք թաքցնել մահերը, ասում է, որ մարտ ամսին ի սկզբանե ընդունվեցին նման կանոններ, համաձայն որոնց մահվան դեպքերի թիվը, որոնց մահվան վրա ազդել էր COVID-ը, սկզբում ավելի ցածր էր:
«Ընդունվել էին խստագույն կանոններ, հրամայվել էր թաքցնել բոլոր կովիդներին, նրանց մոտ գտնել որևէ քրոնիկ հիվանդություն և գրել դրանք մահվան հիմնական պատճառի մեջ և նշել COVID-ը որպես միևայն ուղեկցող պատճառ»,-ասում է Ռակշան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները