ԱՀԿ կարող է վերանայել COVID-19-ի մի շարք դրույթներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր։ Դրանից առաջ մի խումբ գիտնականներ համաշխարհային առողջապահական մարմնին կոչ են արել թարմացնել իր ուղեցույցները՝ հիվանդության տարածման վերաբերյալ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՀԿ-ը նախկինում ասել էր, որ COVID-19 շնչառական ուղիներով տարածում է հիմնականում վարակված մարդու քթից և բերանից արտադրված փոքրիկ կաթիլների միջոցով: Բայց երկուշաբթի օրը «Կլինիկական ինֆեկցիոն հիվանդություններ» ամսագրում հրապարակված բաց նամակում 32 երկրների 239 գիտնականներ հայտնել են, որ վիրուսային մասնիկները կարող են վարակել մարդկանց, երբ նրանք շնչում են վիրուս պարունակող օդը: Գիտնականները հորդորում են, որ ԱՀԿ-ը թարմացնի իր ուղեցույցները:
Ելույթ ունենալով Ժնևում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ՝ ԱՀԿ վարակի կանխարգելման և վերահսկման ոլորտի ղեկավար Բենեդետա Ալեգրանզին ասաց, որ նախկինում առկա էին կորոնավիրուսի օդային փոխանցման վերաբերյալ ապացույցներ, որոնք սակայն կարիք ունեին ավելի շատ հստակեցման:
ԱՀԿ-ի ցանկացած փոփոխություն կարող է ազդել սոցիալական հեռավորության գործոնի և սահմանված հեռավորության ուղեցույցների վրա: Այն այսօր կազմում է 1 մետր (3.3 ոտնաչափ): Կառավարությունները, որոնք ապավինում են կառույցի խորհուրդներին իրենց քաղաքականությունը մշակելիս, կարող է ստիպված լինեն ևս վերանայել հանրային առողջապահական իրենց միջոցառումները, որոնք ուղղված են վիրուսի տարածման կանխարգելմանը:
ԱՀԿ ասում է, որ կառույցը առաջիկա օրերին կհրապարակի տեղեկություն, որը կամփոփի վիրուսի փոխանցման ռեժիմների վերաբերյալ ուղեցույցները: Այն կներառի ոչ միայն սոցիալական հեռավորության, այլ նաև այլ դրույթներ ներառյալ դիմակների կրումը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն ընդունում է, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն հազով ու փռշտոցով, այլ նաև շնչառությամբ
- Գիտնականներ ասում են՝ կորոնավիրուսը օդակաթիլային է ու դիմել են ԱՀԿ-ին՝ վերանայելու առաջարկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա