Դատարանը չդադարեցրեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը չբավարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
Նույն գործով անցնող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը, արձագանքելով դատարանի որոշմանը, գրել է.
«Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն:
Փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունն Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մերժվեց:
Արամ Վարդևանյանը միջնորդությամբ ամբողջությամբ հիմնավորել էր, որ քրեական հետապնդումն անօրինական է:
Քաղաքական հետապնդումը շարունակվում է, որը երկար չի տևելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ
- Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան
- Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան