Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան
«Եթե մեր պաշտպանյալների նկատմամբ մեղադրական դատական ակտ եղավ, ապա բոլոր պատգամավորների նկատմամբ պետք է քրեաիրավական գնահատական տրվի»,- ընթացող դատական նիստում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա նկատեց, այդ դեպքում պետք է 2018 թ. մարտին գործող ԱԺ բոլոր պատգամավորները, այդ թվում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրվեն դատարան։
«Նրանց պետք է հարցնել, ընկերներ, բա այդ ժամանակ ինչո՞ւ հարցը չեք բարձրացրել, բա ինչո՞ւ եք քվեարկել կամ չեք քվեարկել, ինչպես նաև նմանատիպ այլ հարցեր»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը։
Նշենք, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու փաստաբան Արամ Վարդևանյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ։
Դատավորն ասաց, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին դատարանի նույն դահլիճում։
Ակտի հրապարակումից հետո դատական նիստը չի շարունակվի, քանի որ աշխատանքային օրը մոտենում է ավարտին։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Նույն գործով անցնում է նաև ԱԺ աշխատայազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը։
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Նիստը նախագահող դատավորն է Հարություն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան