Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը թարմացրել է ռեկորդը
Աշխարհում ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը կրկին պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 182,6 միլիարդ դոլարի։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «Forbes» ամսագրին։
Հուլիսի սկզբին «Բլումբերգը», հղում անելով Bloomberg Billionaires Index-ին, հայտնել էր, որ Բեզոսի կարողությունը հասել է նոր առավելագույնի՝ 171,6 միլիարդ դոլարի։ Այդկերպ, հուլիսի սկզբից երկրորդ անգամ է ռեկորդ գրանցել։
Այս իրավիճակը նկատվում է Amazon- ի բաժնետոմսերի արժեքի շարունակական աճի ֆոնին. այսօրվա տվյալներով այն աճել է 2,7 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 3081,11 դոլարի մեկ բաժնետոմսի համար, իսկ ընկերության կապիտալիզացիան բարձրացել է մինչև 1,54 տրիլիոն դոլար: Բեզոսին, ըստ հրապարակման, պատկանում է Amazon- ի բաժնետոմսերի 11,1 տոկոսը, և նա 2017 թվականից ի վեր Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարն է:
Մայիսին Comparisun ընկերությունն իր կանխատեսումն էր ներկայացրել, համաձայն որի, Բեզոսը բոլոր հնարավորություններն ունի դառնալ առաջինը, ում կարողությունը արդեն 2026 թվականին կարող է գերազանցել տրիլիոն դոլարը։
Forbes-ի տվյալներով, Բեզոսը երրորդ տարին անընդմեջ մնում է աշխարհում ամենահարուստ մարդը։