Վարդևանյան. Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ
«Քրեական հետապնդման դադարեցման միջնորդությունում ներկայացրել ենք որոշակի հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չէին դարձել»,- դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կայացնելու ներկայացված միջնորդության վերաբերյալ դատական ակտ։
Փաստաբանը նշեց, ներկայացրած հիմնավորումներից մեկն էլ այն է, որ օրինակ Սահմանադրական դատարանը 2018 թ. մարտի 20-ի աշխատակարգային որոշմամբ փաստացի անդրադարձ կատարել է օրենսդրական կարգավորումների արդյունքում Գագիկ Հարությունյանի կարգավիճակին՝ դիտարկելով նրան ոչ թե ՍԴ նախագահ, այլ ՍԴ անդամ և հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանն ընտրվել էր մարտի 21-ին։
«Նաև շատ հետաքրքիր հանգամանք դիտարկեցինք, ի վերջո, 2018-ին ՍԴ նախագահի ընտրությանը մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունները, որևէ մեկը գործընթացն անօրինական չի համարել, ինչին ականատես եղանք վերջերս ԱԺ-ում»,- ասաց նա։
Վարդևանյանը պնդեց՝ ներկայացրած միջնորդությունը պետք է բավարարվի։
«Իհարկե այստեղ քրեական գործ առկա չէ, իհարկե, քրեական գործը ենթակա է դադարեցման, Արա Բաբլոյանի գործողությունները եղել են իրավաչափ։ Դա կհաստատվի այս փուլում, թե բուն քննության փուլում, արդեն տեխնիկական հարց եմ դիտարկում»,- ասաց նա։
Փաստաբանը նկատեց, որ Բաբլոյանի հետ առերեսում չի եղել, քանի որ նրա դեմ որևէ ցուցմունք չկա։
«Չկա նրա դեմ ցուցմունք։ Հակառակը, կան Արա Բաբլոյանի գործողությունների իրավաչափությունը հաստատող լիարժեք ապացույցներԱԺ գերպրոֆեսիոնալ մասնագետների՝ օրինակ Թաթուլ Սողոմոնյանի կողմից», -ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան
- Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին