Ինչո՞ւ Վերաքննիչը Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը հետ ուղարկեց առաջին ատյանի դատարան
«Դռնփակ դատական նիստի հետ կապված ինձ հարցեր եք ուղղում, որի իրավունքը ես չունեմ»,- լրագրողներին ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել են առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Լրագրողի հարցին, թե Գ.Ծառուկյանի պաշտպանները պնդում են, որ վերաքննիչը պետք է որոշում կայացներ, ոչ թե հետ ուղարկել, նա կրկնեց նույն պատասխանը. «Դռնփակ դատական նիստի հետ կապված որևէ հարցի պատասխան անթույլատրելի է, հետևապես այդ հարցին չեմ պատասախանի»։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտն ու գործը վերադարձել լրացուցիչ քննության։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։ Վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և պաշտանական թիմը, և դատախազությունը։ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն և կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպանները մի քանի բողոք էին ներկայացրել, այդ թվում հիմնավոր կասկածի հետ կապված։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։ Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու հետ ուղարկել նոր քննության
- Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
- Պաշտպան. Այն տվյալը, որը դրվել էր Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է
- Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչում դատական նիստը հետաձգվեց
- Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
- 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
- Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան