Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գործարկել է իր առցանց ակադեմիան
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/ գործարկել է իր առցանց ակադեմիան։ Ըմբիշների, մարզիչների, մրցավարների և ադմինիստրատորների համար առաջարկվում են վերապատրաստման, հավաստագրման և կարիերայի զարգացման ծրագրեր, գրում է ՀԱՕԿ-ը։
Կանոնակարգով այն ընդգրկում է առցանց թեստ, «Գոտեմարտելու պատրաստակամություն» ծրագիրը, ներածական դասընթաց մարզիչների համար և այլն: Կան նաև գիտական ամսագրեր, հակադոպինգային տեղեկատվություն և տեսանյութեր։
«Ակադեմիայի գործարկումը մեծ ջանքեր է պահանջել և կարծում եմ, որ ժամանակն է այն ներկայացնել ըմբշամարտի համայնքին։ Ինֆորմացիոն և տեխնոլոգիաների զարգացման բաժինների ստեղծած առցանց ռեսուրսի շնորհիվ կկազմակերպվեն հեռավար դասընթացներ մարզիչների և մրցավարների համար։ Համավարակի պայմաններում դա լավ հնարավորություն է հավատարմագրել մասնագետներին»,- ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները