Եղիսե մարգարեի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Եղիսե մարգարեի հիշատակության օրը։ Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Qahana.am-ը գրում է, որ Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում:
Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան