Բրիտանացի նկարիչ. Կովիդը բոլորին հավասարեցրել է
Հայտնի բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրին պատվերներ է ստանում Լեոնարդ Դի Կապրիոյից, Մադոննայից ու Բարաք Օբամայից։ Այսօր վարպետն իրականացնում է իր կարիերայում ամենաբարդ խնդիրը՝ ստեղծում է կտավ, որն իր չափսերով հավասարը չունի։ Եվրանյուզի հաղորդմամբ, «Միասին կանգնենք. ոգեշնչված մարդկայնություն» անվանումով նկարը ստեղծում է բարեգործության նպատակով։ Այն միաժամանակ գեղարվեստական բոլոր ռեկորդները գերազանցում է՝ այդ թվում չափսերը, նկարը համեմատելի է ֆուտբոլի երկու դաշտի հետ։
«Ես սովոր եմ աշխատել մեծ մաստաբների կտավների վրա։ Ինչ վերաբերում է այս աշխատանքին, ժամանակ չունեի, և հանկարծ այդ ժամանակն ունեցա»,- պատմել է վարպետը։
Համավարակի ժամանակ բրիտանացի նկարիչն ինքնամեկուսացել է Դուբայի հյուրանոցներից մեկում և այնտեղ անցկացրել 6 շաբաթ։
«Ես մտածում եմ, որ մենք գնում էինք ինչ-որ վատ ուղղությամբ։ Մարդկության մոտ ինչ-որ մեխանիզմ արդեն փչանում էր, արդեն լուրջ խնդիրներ կային։ Հիմա հայտնվեց կորոնավիրուսը, այն դարձավ մի տեսակ ընդհանուր նշանակության. վիրուսը հավասարեցնում է բոլորին` թե նյութապես, թե սոցիալապես։ Կովիդն այդ առումով մեծ երևույթ է։ Անսպասելի մենք բոլորս դարձանք հավասար։ Ցանկացած տղամարդ, ցանկացած կին կարող է հանկարծ ընկնել վանդակի մեջ և տառապել: Կարծում եմ` մեզ պետք էր այն արթնանալու համար: Միևնույն ժամանակ համաճարակը ողբերգություն է, շատ մարդիկ են մահացել»,- ասել է նարիչը։
Նախագծի շրջանակում Սաշան աշխարհի տարբեր երկրներից հրավիրում է երեխաներին ներկայացնելու մեկուսացման ու շփումների և կապերի նոր փոխըմբռնմանը նվիրված իրենց արվեստի գործերը։ Դրանք կտեղավորվեն հսկա կտավում:
«Կտավի «դարպասի» մոտ կլինեն երեխաների նկարները, որոնք ինձ ուղարկվում են։ Գաղափարը հետևյալն է. ձեր առջև մեծ շենքի գլխավոր մուտքն է՝ դրանով անցում դեպի ավելի լավ աշխարհ: Եվ դուք հասնում եք այնտեղ աշխարհի երեխաների սրտերի, մտքերի և հոգիների միջով »- պատմել է արվեստագետը։
Կտավն ավարտելուց հետո վաճառվելու է աճուրդում, որոշ գնահատականներով գումարը կկազմվի ավելի քան 20 միլիոն եվրո։ Նկարիչը գումարն ուղղելու է կրթական ռեսուրսների աջակցությանը, նաև հիվանդանոցներին։ Նա չի թաքցնում, որ իրեն հուզում է նկարի հետագա ճակատագիրը. «Չեմ ուզում, որ կտավը գնեն, փակեն ու չորս տարուց վաճառեն։ Ես ուզում եմ, որ նկարը հուզի մարդկանց, ուզում եմ, որ ինչ-որ մեկը կանգնի դրա առջև և լաց լինի»:
Նկարի ստեղծման ընթացքում նկարչն առողջական խնդիրներ է ունեցել, մասնավորապես ողնաշարի հետ կապված, սակայն նա չի ցանկանում հանգստանալ։