Fly Armenia Airways-ը հայտարարում է թռիչքներ սկսելու մասին
Fly Armenia Airways-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո տեղեկացնում է հայաստանյան շուկա մուտք գործելու մասին` հայ հասարակության և գործարար համայնքի համար նոր շահավետ առաջարկներով:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից և Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից:
«Մեր սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ և մինչև երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ, ինչպես նաև բազմաթիվ այլ անվճար ծառայություններ, որոնք մինչ այժմ հայտնի չէին հայ ճանապարհորդներին»,-խոստանում են ընկերությունից։
Ըստ աղբյուրի, ուղևորատար օդանավատորմը, որը բաղկացած է Boeing 737 ինքնաթիռներից, կընդլայնվի, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթերը:
Fly Armenia Airways-ն իր բեռնափոխադրումների համար կշահագործի Airbus A 300F և Boeing B-747F բեռնատար օդանավերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան