Վանդալները հրկիզել են Մելանիա Թրամփի արձանը Սլովենիայում
Սլովենիայում անհայտ մարդիկ հրկիզել են ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանիա Թրամփի փայտե արձանը։ Ամերիկացի արվեստագետի ստեղծած քանդակն, այսպես կոչված «նաիվ արվեստի» ոճով, տեղադրված էր Մելանիայի հայրենի Սեվնիցա քաղաքի մոտ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, պղծելուց հետո արձանը հանվել է պատվանդանից:
Սա առաջին անգամ չէ, որ Սլովենիայում այրում են ամերիկյան նախագահական զույգի փայտե քանդակները: Հունվարին հաղորդվել էր Դոնալդ Թրամփի փայտե արձանի հրկիզման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին