ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում դադարեցնել գենդերային բռնությունը կին լրագրողների նկատմամբ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՄԱԿ-ի անկախ փորձագետն հայտարարել է, որ կին լրագրողներն հատկապես առանձնահատուկ վտանգների առաջ են կանգնում՝աշխատանքի գնալիս և կառավարությունները պետք է ավելին անեն՝ նրանց պաշտպանելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ից։
Անդամ պետություններին ուղղված կոչի համաձայն՝ կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչն ասել է, որ գործողություններն անհրաժեշտ են այժմ՝ «ի հայտ եկած ֆունդամենտալիստ դիսկուրսի» և «կանանց իրավունքների պաշտպանության գլոբալ արձագանքի» դեմ պայքարելու համար:
Նա նաև կոչ է արել Կառավարություններին պահպանել կին լրագրողներին՝ լիովին իրացնելով մարդու իրավունքների պաշտպանության գործիքները, որոնք հատուկ ուղղված են կանանց նկատմամբ խտրականության և գենդերային բռնության վերացմանը»:
Կարևորելով COVID-19 ճգնաժամի ընթացքում կանանց նկատմամբ բռնության լրացուցիչ սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կողմից նշանակված փորձագետը նաև կոչ է արել բոլոր երկրներին՝ աջակցել ՄԱԿ-ի կողմից վարվող ռազմավարությանը՝ ուղղված այդպիսի գենդերային բռնությունների դեմ պայքարին և կանխարգելելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան