Արմեն Բենյանը դարձել է Ռուսաստանի Սամարայի շրջանի առողջապահության նախարար
Արմեն Բենյանը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի շրջանի առողջապահության նախարար. Հուլիսի 8-ին նրան շնորհվել է վկայագիրը։ Այս մասին գրում է tvsamara.ru-ն:
Նշվում է, որ նախարարի պաշտոնն ազատվել էր Միխայիլ Ռատմանովի հեռանալուց հետո: Այս տարվա մարտին պաշտոնյան ազատման դիմում էր գրել ու աշխատանքի անցել Մոսկվայում:
Արմեն Սիսակովիչ Բենյանը բժշկական գիտությունների դոկտոր է: 2019 թվականի ապրիլից նա ղեկավարում էր Սամարայի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցը, որը 2020-ի գարնանը դարձավ տարածաշրջանում COVID-19-ի դեմ պայքարի հիմնական հիվանդանոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները