09.07.2020. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 526 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել, որից 6-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով 705 հիվանդ, որից 170-ը՝ այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:
ԱՆ փոխանցմամբ, մեկ օրում 573 առողջացած կա։
Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129.166 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.07.2020. Կորոնավիրուսից 18 մարդ է մահացել
- Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
- Կորոնավիրուս՝ առանց երգի. ՀՀ առողջապահության նախարարը զգուշացնում է՝ երգելը վնասակար է առողջությանը
- 07.07.2020. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- 06.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 330 նոր դեպք և 8 մահ
- 05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում