Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը
Խորհրդարանը արտահերթ կարգով շարունակում է աշխատանքները։ Գրանցվել է 77 պատգամավոր։
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած նիստի օրակարգում ներառված 12 հարցերից երեքն արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են։
Իսկ առաջին ընթերցմամբ ընդունված ինը օրենքի նախագծերի քննարկումը շարունակվելու է այսօր։ Դրանցից մի քանիսը քննարկվում են հատուկ կարգով, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ ընդունումը պետք է լինի այսօր։
Նշենք, որ նիստին մասնակցում են խորհրդարանական երկու՝ «Ւմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։