ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Հրանտ Անանյանը:
«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»,- տեղեկացրել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է
- Աբրահամ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում.փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա