Դատավոր Ազարյան. Անկաշկանդը միշտ էլ անկաշկանդ է
«Ոմանք մտածում են, որ հետապնդում է իրականացվել, իմ անձնական կարծիքով՝ ոչ»,- ԲԴԽ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ եք այս որոշումից հետո ասել, որ ձեր նկատամաբ որևէ հետապնդում չի իրականացվել։
Նա վստահեցրեց, որ շարունակելու է աշխատել նույն ձևով, ինչպես աշխատել է միշտ։
Հարցին՝ այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկանդ կլինե՞ն, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, անկաշկանդը միշտ էլ անկաշկանդ է, կաշկանդվածը, բնականաբար,...»։
Ա. Ազարյանն որևէ գնահատական չտվեց ԲԴԽ որոշմանը, քանի որ դեռ չի ծանոթացել, միայն եզրափակիչ մասն է ունկենդրել. «Կներեք, ես Հատուկ քննչական ծառայության պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։
Նրա կարծիքով, ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով։
Ա.Ազարյանն ասաց, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ պետ նշանակվելուց հետո, որևէ հանդիպում չի ունեցել նրա հետ, իսկ դրանից առաջ էլ երևի պատահական են հանդիպել։ ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույց ևս չի ունեցել։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հուսով եմ՝ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հարուցված վարույթն ապօրինի է
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
- Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան