Չենք կարող պնդել, որ առաջիկայում իրավիճակի կտրուկ վատացում չի արձանագրվի. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- այսօրվա կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ նպատակով պետք է ապահովեն քաղաքացիների գիտակցության բարձրացումը՝ այդ թվում նաև վարչական մջոցներով:
Նկատելով, որ տուգանքների հարցով որոշ շրջանակները փորձում են շահարկումեր անել՝ վարչապետը հաստատեց, որ իրենք շատ խիստ վարչական միջոցներով պետք է ձգտեն ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը և այդ ճանապարհին շատ հետևողական են լինելու անհրաժեշտության դեպքում նաև ներդնելու են նոր խստացումներ՝ նպատակ ունենալով ստիպել տուգանքներից խուսափող քաղաքացիներին կրել դիմակներ:
Վարչապետն անդրադարձավ նաև համաճարակի համաշխարհային ցուցանիշներին և նշեց, որ վերջին մեկ օրում 100 հազար դեպք է հաստավել, ընդհանուր դեպքերի թիվը 12 միլիոնն անցել է և այն երկրները որոնք հայտարարել էին որ հաղթահարել էին համաճարակը վերադառնում են խիստ սահմանափակումներին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ԱՀԿ-ն հաստատել է, որ վիրուսը տարածվում է օդի միջոցով, որի մասին Հայաստանի պատասխանատուները հայտնել էին նախորդ շաբաթ՝ հիմնավորելով դիմակների կրումը:
Վարչապետը պնդեց, որ հակահամաճարակային ռազմավարությունը նույնն է մնալու՝ սովորել ապրել նոր կանոններով այնպես, որպեսզի վարակման դեպքռրը մոտեցվի 0-ի:
Անդրադառնալով պարետի նախօրեին ընդունած որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որոշ հիվանդությունների դեպքում դիմակի կրելու բացառումներ են արվել և նկատեց, որ կարծիք կա, որ մարդիկ զանգվածաբար կսկսեն չկրել դիմակներ: Վարչապետը Տիգրան Ավինյանին առաջարկեց պարզաբանումներ տալ, բայց և ինքը միանգամից բացատրեց, որ այդ հիվանդները պետք է իրենց մոտ բժշկական փաստաթուղթ ունենան, այլապես կտուգանվեն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավաստիացրեց, որ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չունեն, իսկ 13 հոգի սպասում են մասնագիտացված հիվանդանոց տեղափոխվելու համար:
Նախարարի խոսքով, համակարգի ծանրաբեռնվածությունը դեռ լարված է և հիվանդանոցային նոր ծավալումներ լինելու են, իսկ վիճակը կայուն է, բայց ծանր:
Վարչապետն էլ հավելեց, որ չեն կարող պնդել, որ առաջիկայում իրավիճակի կտրուկ վատացում չի արձանագրվի:
Վերջին երկու տարվա ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության այսօրվա նիստում ևս հարցերի 90 տոկոսը զեկուցվող չեն: Օրակարգում ընդգրկված 26 հարցից միայն երեքն են զեկուցվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան