«Ո՞վ է մեղավոր...էլի ժողովո՞ւրդը, թե՞ այն տխմարները, որ ձախողեցին իրենց գործը»
Ֆեյբուքայն օգտատեր Արման Հայրապետյանը գրում է.
«Առավոտյան Խանջյանի վրա մի մարդ փորձում էր դիմակն ուղղել, ընկավ գետնին: Մի քանի տասնյակ մետր այն կողմ ոստիկաններ կային ու այս մարդը, ամենայն հավանականությամբ տուգանվելուց վախենալով, դիմակը վերցրեց, մի երկու հատ փչեց վրան ու դրեց դեմքին:
Հիմա հարց՝ ո՞վ է մեղավոր,
որ մարդիկ դիմակ կրելու կանոններն անգամ չգիտեն,
որ բանկի առաջ իրար դիմակ են փոխանցում և նույն դիմակը հերթով կրում ներս մտնելու համար,
որ օրերով նույն դիմակն են կրում և այն պահում որտեղ պատահի,
որ չգիտեն, թե կտորի դիմակ վերջը կարելի է կրել, թե իմաստ չունի,
որ դիմակ կրելու մասին անլուրջ վերաբերմունք է ձևավորվել,
ու ընդհանրապես վիրուս նկատմամբ անլուրջ վերաբերմունք է ձևավորվել:
Էլի ժողովո՞ւրդը, թե՞ այն տխմարները, որ ձախողեցին իրենց գործը, որ պատասխանատվությունը փորձում են թողնել այն ժողովրդի վրա, որն անգամ ամրագոտի չի կապում կամ ՃՈ չեղած վայրերում արձակում է:
Ովքեր անգամ հիմա չեն հասկանում, որ ՄԻԱՅՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ և ՈՉ խելամիտ տուգանքներ սահմանելով ոչ միան մարդկանց դիմակ կրել չեն ստիպի, այլ հակառակ արդյունքը կստանան:
Ովքեր ուրիշների բարձր գիտակություն չունենալու դեմ են իբր պայքարում, երբ իրենք ցածրից էլ ցածր գիտակցությւոն չունեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է
- Ովքեր կարող են հանրային բաց տարածքներում չկրել դիմակ
- Եռաշերտ դիմակները շուկայում 90-120 դրամով են վաճառվում. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
- Սիսակ Գաբրիելյանը չբացառեց, որ դիմակների տուգանքը կարող է սահմանվել 150 հազար
- Իրավախախտման 2806 դեպք՝ մեկ օրում
- Դիմակ չկրելու համար առաջացած վիճաբանութան ժամանակ ոստիկաններին հարվածած քաղաքացին ձերբակալվել է