Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 58,6 հազարով, ավելի քան 800 մարդ մահացել է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3,555,144 դեպք, մահացել է ավելի քան 132 հազար մարդ: Վերականգնվել է ավելի քան 953 հազար վարակված:
Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալներով, գրանցվել է ավելի քան 12 միլիոն վարակակիր և ավելի քան 550 հազար մահ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան