Արսեն Թորոսյանը հավաստիացրեց, որ միանձնյա չի ղեկավարի առողջապահության համակարգը
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը զեկուցող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկեց դրանք ԱԺ-ում ընդունել հրատապության կարգով:
Նախարարը հայտնեց, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է ստեղծել արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ` Հայաստանի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով անկախ սեփականության ձևից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորությունները` բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների:
Արսեն Թորոսյանի ներկայացմամբ, նախագծով նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:
«Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին»,-նախագծերի հիմնավորումներից մեջբերում արեց նախարարը:
Արսեն Թորոսյանը շեշտեց, որ այդ պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսում է նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով վարչական տուգանք:
Սակայն, օրենքով սահմանված չէ, կոնկրետ իրավախախտումը, հետևաբար առաջարկվում է այդ բացը լրացնել` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող 47.28-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման սահմանմամբ:
Նախարարը շտապեց փարատել այն մտահոգությունները, որ վերոհիշյալ որոշմամբ ամբողջ համակարգը իր բոլոր բաղադրիչներով միանձնյա է կառավարվելու:
Նախարարի խոսքով, արտակարգ դրության ժամանակ կենտրոնացված կառավարումն անհրաժեշտություն է, իսկ կառավարման լիազորությունների ծավալները կսահմանվեն արտակարգ դրություն սահմանելու մասին որոշմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
- 100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի. Արսեն Թորոսյան
- Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև, մենք նման իրավիճակ չունենք. Թորոսյան
- Ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, բացի ВОЗ-ի տղայից. Մելիք-Շահնազարյան
- Այո, ես ունեմ ժամանակ քաղաքական գործիչներին հետևելու և գնահատականներ տալու համար. Թորոսյան
- «Այ էս մեկը Ավինյանին ու Բադասյանին ասեք». քաղաքացու կոչը՝ Արսեն Թորոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան