ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան հայտարարեց, որ որոշման համաձայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ դատավոր Ազարյանին կարգապահական պատասախանության ենթարկելու վերաբերյալ մերժվում է։
Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։ Միջնորրդությունը վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված արտահայտությունը։ ԲԴԽ-ում միջնորդության քննության ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր. «Մեր կարծիքով, արտահայտությունը, մասնավորապես՝ «հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին», վիրավորական, ոչ հարգալից են քննիչի, ընդհանրապես քննչական ծառայության և տվյալ քննչական ծառայության վերադասի մասով»։
Ա. Ազարյանը հայտարարել էր. «Ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»։
Ա. Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու այս վարույթը պարոն Ազարյանի վրա ճնշում գործադրելու, ինչ որ մի տեսակ վրեժխնդիր լինելու ցանկություն է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հուսով եմ՝ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը
- Դատավոր Ազարյան. ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հարուցված վարույթն ապօրինի է
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
- Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին