Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ նախագահ Թոմաս Բախը Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ։
Հանդիպման ընթացքում, ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, քննարկվել է կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերի կազմակերպման առջև ծառացած նոր մարտահրավերների հարցը:
Անդրադարձ է եղել «Փարիզ-2024» կազմկոմիտեի խնդիրներին։ Կարևորվել է խաղերը հետկորոնավիրուսային վիճակին հարմարեցնելու նախագիծը։ Կորդեգրվի պարզեցված մոտեցում` միաժամանակ պահպանելով նախատեսված բյուջեն և օլիմպիական արժեքները։
Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել ամբողջ աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները