Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը
ԲՀԿ Երիտասրդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը տեղեկացրել է.
««Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կիրականացնի ԿԳՄՍՆ կողմից ներկայացված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես առանձին դասավանդվող առարկա ուսումնական պլանից դուրս բերելու, ինչպես նաև սեռական դաստիարակությանն ուղղված առարկաների դպրոցական ուսումնական պլանում ներառելու նախագծերի մասին քաղաքացիների կարծիքների և դիրքորոշումների վերաբերյալ լայնամասշտաբ ուսումնասիրությունների և վերլուծական միջոցառումների շարք։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար և մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնություն, որը անվանվել է Քրիստոնյա հայ ժողովրդի համար խորհրդանշական «301» թվով։
Արդեն իսկ հանձնարարել եմ «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության Երիտասարդների Միության տարածքային և կառուցվածքային թվով 63 ստորաբաժանումների նախագահներին տալու վերոնշյալ նախաձեռնության համապատասխան միջոցառումների և գործուղությունների մեկնարկը։
ԲՀԿ ԵՄ ղեկավար կազմը Նախաձեռնության արդյունքեները կներկայացնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որից հետո կտեղեկացնենք մեր քայլերի հաջորդականությունը տվյալ հարցի հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
- Ակադեմիկոս. «Հայոց պատմությունն» ու «Հայ եկեղեցու պատմությունը» ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեն
- «Փաստ». Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ
- Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
- Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
- Բժիշկ-սեքսոլոգ. Ես ԿՀԱՆԵՄ իմ երեխային դպրոցից
- Ս. Հակոբյան. Առողջ սեռական կյանք և հետագայում առողջ ընտանիք ունենալու համար կարևոր է սեռական կրթությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին