Կորոնավիրուսի զոհերի թիվը աշխարհում գերազանցել է 548 հազարը
Հինգշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 07:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացությունների թիվը հասել է 548.914 մարդու՝ մեկ օրում ավելանալով 5.356-ով: Ամերիկյան Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալները հրապարակել է «Ինտերֆաքս»-ը:
Համալսարանի տվյալներով համաճարակի բռնկման սկզբից ի վեր եղել է COVID-19-ով վարակված 12 012 720 մարդ: Օրվա աճը կազմել է 213 277՝ դրան նախորդող օրվա 206 262-ի փոխարեն, ապաքինվել է 6.56 միլիոն մարդ:
Համալսարանի տվյալների համաձայն, համաճարակի սկզբից վարակվածների թվով 1 միլիոնը գրանցած երկրներն են ԱՄՆ-ը և Բրազիլիան: ԱՄՆ-ում հինգշաբթի օրը ժամը 07:00-ի դրությամբ հայտնաբերվել է 3 054 695 դեպք (օրվա ընթացքում՝ 60 935), մահացել է 132 299 մարդ (մեկ օրում՝ 752 ), բուժվել է 953 հազար հիվանդ:
Բրազիլիայում վարակվածների թիվը հասել է 1 713 160-ի (օրվա աճը՝ 44 571), մահացել է 67 964-ը (օրվա ընթացքում՝ 1 223), ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 139 հազար մարդ:
Հնդկաստանը հիվանդների թվով շարունակում է մնալ երրորդ տեղում, որտեղ անցած 24 ժամվա ընթացքում նրանց թիվը 742.417-ից հասել է 767,296-ի` 21.120 մահվան ելքով և ապաքինվել են 476 հազարը:
Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ վիճակագրություն վարելու մեջ, մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացությունը կազմել է 70,8: ԱՄՆ-ում 1 միլիոն մարդու հաշվով մահացածությունը կազմում է 407 մարդ, Բրազիլիայում՝ 320, Հնդկաստանում՝ 15:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան