Հնդկաստանում գրանցվել է COVID-19- ի 24, 8 հազար նոր դեպք
Հնդկաստանում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24,8 հազար նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 767, 296 դեպք։ Հնդկաստանը կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է: Ըստ վերջին տվյալների՝ հանրապետությունում բուժում է ստանում 269, 789 մարդ, վերականգնվել է 476, 377 հոգի, մահացածների թիվը 21, 129 է:
Ըստ պաշտոնական տվյալների, աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 12, 007, 327 դեպք է հաստատվել, մահացել է 548,7 հազար մարդ, առողջացածների թիվը 6,5 միլիոն է։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել
- Հնդկաստանում երկրորդ ընկերությունն է սկսում COVID-19-ի պատվաստանյութերի փորձարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան