Դատավոր Պապոյանը՝ ԲԴԽ որոշման մասին
«Իհարկե։ Ոչ միայն այս որոշումը, բազմաթիվ այլ դատական, ցանկացած դատավորի այլ որոշումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲԴԽ այս որոշումն իր համար ապացույց էր, որ դատական համակարգն իշխանության ազդեցության տակ չէ, անկախ է ամեն դեպքում։
Նշենք, որ խոսքը Բարձրագույն դատական խորհուրդի այսօրվա որոշման մասին է, ըստ որի, ԲԴխ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Դիտարկմանը, թե իրավաբանական համայնքը տևական ժամանակ սոցցանցերում ֆլեշմոբ էր իրականացնում՝ ի աջակցություն դատավոր Ազարյանի, արդյոք այդ համայնքի ազդեցությունն ունեցե՞լ է ԲԴԽ որոշման համար, Պապոյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այդ որոշումը դրա արդյունքն էր»։
Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն ապահովո՞ւմ է դատավորների անկաշկանդ, անաչառ լինելը, դատավորն ասաց. «Որոշ դեպքերում համակարծիք եմ այն կարծիքին, որ անում է ամեն ինչ, ինչ իրենից կախված է, որոշ դեպքերում էլ միգուցե թերացել է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ-ն այսօր բարձրության վրա է
- Դատավոր Ազարյան. Անկաշկանդը միշտ էլ անկաշկանդ է
- ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հուսով եմ՝ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը
- Դատավոր Ազարյան. ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին