Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր․ նախարար
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ խոստումնալից գրեթե երկու տասնյակ պատվաստանյութեր կան Ռուսաստանում։ Այս մասին գրում է Tass-ը։
«Այն պատվաստանյութերը, որոնք արդեն իսկ խոստումնալից են, դրանք 17-ն են և դրանց ուղղությամբ իրականացվում են առավել խորքային աշխատանք», - ասել է նախարարը։
Մուրաշկոն նաև նշել է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա ինքնուրույն որոշում կայացնել, արդյո՞ք ցանկանում է պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ, թե ոչ։
«Ընդհանրապես, պատվաստումը մեր դեպքում միայն քաղաքացու համաձայնությամբ է: Մենք տեսնում ենք, որ այսօր պատվաստումների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Ուստի մարդիկ այսօր գիտակցել են պատվաստումների ամբողջ նշանակությունը, և ես ուզում եմ ասել, որ այս ժամանակահատվածում ավելացել է պատվաստումների աջակիցների թիվը»,- ասել է Մուրաշկոն։
Նախարարի խոսքով, փորձագետները տվյալներ չունեն մարդու իմունային համակարգի կորոնավիրուսին ռեակցիայի լիակատար բացակայության վերաբերյալ, չնայած որ իմունային պատասխանը կարող է լինել ավելի թույլ՝ ասիմպտոմատիկ վարակի դեպքում:
«Նրանք, ովքեր տարել են հիվանդությունը ծանր, իմունիտետը ձևավորվում է ավելի կայուն: Նրանք, ովքեր հիվանդությունը տարել են ասիմպտոմ, մենք տեսնում ենք, որ, այո, իմունային պատասխանը ավելի թույլ է եղել», - ասել է նախարարը:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված մոտ 112 հազար հիվանդ այժմ գտնվում է Ռուսաստանի հիվանդանոցներում, ինչը կառավարելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան